ՊՆ-ի հետ կոնֆլիկտը շարունակվում է. ORSIS-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին |civilnet.am|
07:29 - 05 նոյեմբերի, 2019

ՊՆ-ի հետ կոնֆլիկտը շարունակվում է. ORSIS-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին |civilnet.am|

civilnet.am։ Ռուսական ORSIS ընկերությունը, որը Հայաստանում մասնակցել էր ՊՆ-ի հայտարարած գնումների 2 միլիարդ դրամանոց մրցույթի, սակայն հետագայում դրա արդյունքները չեղարկվել էին, պատասխանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «գործում հացավոր արաք է եղել» հայտարարությանը։

«ORSIS ընկերության ռազմամթերքը, որով այն մասնակցել է Հայաստանի ՊՆ-ի չեղարկած մրցույթին, բազմաթիվ անգամ փորձարկվել է հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել տեղական փորձագետների մոտ»,- ի պատասխան Տոնոյանի հայտարարության՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանը ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Դավիթ Տոնոյանը, նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի մասնակցած մրցույթի հետ կապված հարցին, հայտարարել է, որ գործում եղել է հանցավոր արարք։ «Ում կողմից և ինչ ծավալի է եղել այդ հանցավոր արարքը, կպարզի քննությունը»,- նշել է նախարարը՝ հաստատելով մամուլում տարածվող լուրերը, որ ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել:

«Այո, բայց դա ոչ թե փորձաքննություն է եղել, այլ գնումների գործընթացի ժամանակ մատնանշվել է մեկ կազմակերպությանն առավելություն տալու փաստը»,- ասել է նախարարը:

«Ռազմամթերքի շուրջ շահարկումներն ամբողջությամբ անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձաքննությունների արդյունքում, այլ ոչ թե փորձագետների վրա հղումներ կատարելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում: Նշենք, որ մեր առաջարկած ռազմամթերքը բազմաթիվ անգամ փորձարկվել են հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել: Վերջին փորձարկումները եղել են 2018թ․ դեկտեմբերին, և սարքավորումներն իրենց լավագույնս են ցուցադրել»,- պատասխանել է ORSIS ընկերության ներկայացուցիչը:

Շարունակություն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել