armenpress.am: Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին:
Այս մասին X սոցիալական ցանցի հարթակում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը` ԼՂ-ի 68-ամյա բնակչին 15 տարվա ազատազրկման դառապարտելու Բաքվի դատարանի կայացրած որոշումն ամվանելով բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։
«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:
comment.count (0)