Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում |armenpress.am|
16:25 - 16 մայիսի, 2025

Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։ 

Այս մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։ 

«Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ, որ այս ձևաչափը կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերը՝ այս ձևաչափի հաջողությունն ապահովելու համար»,-ասել է ՀՀ վարչապետը։  

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 17-ին տեղի է ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, վրացական կողմից՝ ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել