Կայա Կալասը Տիրանայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ |armenpress.am|
13:46 - 16 մայիսի, 2025

Կայա Կալասը Տիրանայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը հայտարարել է, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Ես եղել եմ Ադրբեջանում, իսկ այստեղ (խմբ․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում) կհանդիպեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է Կալասը՝հավելելով, որ առաջիկայում կայցելի նաև Հայաստան։

Եվրամիությունը դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ 

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն այս խաղաղության համաձայնագիրը, ինչի արդյունքում ևս մեկ հակամարտություն կպակասի»,-ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել