Ամբողջությամբ սատարում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին. Էմանուել Մակրոն |armenpress.am|
18:02 - 16 մայիսի, 2025

Ամբողջությամբ սատարում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին. Էմանուել Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր ստորագրելու ճանապարհին։

Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և ուզում եմ Նիկոլին (խմբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) և Իլհամին (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) ասել, որ մենք ամբողջությամբ սատարում ենք ձեզ այդ համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել