Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել
17:17 - 10 նոյեմբերի, 2023

Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել։  

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է  պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ Երևանն ինչպե՞ս է փոխվելու, ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել