Հայաստանում եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև
15:20 - 12 նոյեմբերի, 2023

Հայաստանում եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև

Հայաստանի տարածքում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանը  աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում նոյեմբերի 12-ին ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին հնարավոր է կարճատև անձրև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել