Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագիրն ի պահ է հանձնվել ՄԱԿ-ում
12:32 - 15 նոյեմբերի, 2023

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագիրն ի պահ է հանձնվել ՄԱԿ-ում

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերագրի բնօրինակը ներկայացրել է ՄԱԿ միջազգային պայմանագրերի բաժանմունքի տնօրենին՝ Հռոմի կանոնադրության ավանդապահ հանդիսացող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից այն ի պահ ընդունելու նպատակով։

Վավերագրի բնօրինակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի կանոնադրությանը միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել