3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից. ԵՊՀ ռեկտորի խորհրդական
 |1lurer.am|
11:45 - 17 նոյեմբերի, 2023

3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից. ԵՊՀ ռեկտորի խորհրդական |1lurer.am|

1lurer.am: Նկուղային հարկում հանդերձարան է եղել՝ նախատեսված կանաչապատման աշխատակիցների արտահագուստը փոխելու և գործիքները պահելու համար: Այս մասին ասել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը:

3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել