armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժության ընթացքում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
comment.count (0)