Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան |tert.am|
18:20 - 24 նոյեմբերի, 2023

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Դատարանի բակում  լրագրողների հարցին պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:

Այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ:

Եվ դա ինչպես կարելիա է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»:

Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել