Ղազախստանը հերքել է Հայաստանին զենք վաճառելու մասին տարածվող լուրերը

 |factor.am|
18:59 - 24 նոյեմբերի, 2023

Ղազախստանը հերքել է Հայաստանին զենք վաճառելու մասին տարածվող լուրերը |factor.am|

factor.am: Սոցցանցերում և կայքերում տեղեկություններ են տարածվում Ղազախստանի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, սակայն այդ լուրերը չեն համապատասխանում իրականությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի իբր մատակարարման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, 2022 թվականից Ղազախստանը զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման արգելք է սահմանել։ Այս կապակցությամբ քաղաքացիներին և լրատվամիջոցներին խնդրում ենք չարձագանքել տարածվող լուրերին և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել