Նախագահը դասախոսություն է կարդացել ՔԴԵԴ դասընթացի մասնակիցների համար
10:53 - 25 նոյեմբերի, 2023

Նախագահը դասախոսություն է կարդացել ՔԴԵԴ դասընթացի մասնակիցների համար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի մարտահրավերները. կառավարման արդյունավետություն» խորագրով դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար:

Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է հայաստանյան պետական կառավարման համակարգի ձևավորման դրվագներին, առանձնացրել նախկին և ներկա մարտահրավերներն ու անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:

Դասախոսության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել