Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ճանապարհի ստեղծումը․ԱՄՆ պետքարտուղարի օգնական |azatutyun.am|
09:41 - 28 նոյեմբերի, 2023

Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ճանապարհի ստեղծումը․ԱՄՆ պետքարտուղարի օգնական |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ անմիջականորեն և միջնորդների միջոցով։ Այստեղ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», - ասել է Օ՛Բրայենը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե որոշվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ապա Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։

Միացյալ Նահանգները շատ պարզ հասկացրել է կողմերին, թե ինչ է ակնկալում տեսնել և թե ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողութունները, հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան։

«Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք խաղաղ համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հետաքրքրություն են հայտնել , և մենք շատ կցանկանայինք տեսնել դա»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Օ՛Բրայենը համարձակ է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում՝ նկատելով՝ նա չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա անել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել