factor.am: Բաքվի դատարանը «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Նրանք ձերբակալվել էին երեկ ոստիկանության կողմից գործակալության խմբագրությունում անցկացված գործողության արդյունքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամիս ժամկետով կալանք է սահմանել։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 178.3.1, 192.2.2, 192.2.3, 193-1.3.1, 193-1.3.2 հոդվածներով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին «Россия сегодня» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Կալանավորվել է 2 անձ, ևս 5-ը՝ ենթարկվել քրեական պատասխանատվության։
Մինչ այդ, ՌԴ Եկատերինբուրգում պատվիրված սպանությունների գործով ձերբակալվել է ևս մեկ ադրբեջանցի։ Բաքիր Սաֆարովը չորրորդ կասկածյալն է, որին կալանավորել են նախորդ տարիներին պատվիրված սպանությունների գործով։ Սաֆարովի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։ Հունիսի 29-ին դատարանը Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին կալանավորելու որոշում էր կայացրել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)