Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով՝ կախված մասնագիտություններից. Գեղամ Գևորգյան |tert.am|
12:04 - 06 նոյեմբերի, 2019

Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով՝ կախված մասնագիտություններից. Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ այն աշխատավարձը, որ ստանում է պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանը և աշխատանքին:

«Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձերից: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացումից, դա իրատեսական չէ»,-ասաց նա և նշեց, որ այս վարձերով հնարավոր չէ համալսարանը պահել, առաջիկայում կդնի ուսման վարձերի բարձրացման հարցը:

«Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով՝ կախված մասնագիտություններից, որի շնորհիվ մենք սեպտեմբերից կկարողանանք աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, քանի որ 15 տոկոս ավելի է վճարելու առաջին կուրսը, իսկ աշխատավարձը բարձրացնելու ենք բոլորինը»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում է խելամիտ սահմանների բերել ուսման վարձերը:

«Ես կհամարեմ շոշափելի բարձրացրած, եթե երիտասարդ հեռանկարային մասնագետը դիմի համալսարան՝ աշխատանքի, իսկ այսօր նրանք միայն համատեղությամբ են աշխատում»,-ասաց նա:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, ասաց, որ նախատեսում են դասաժամերի օպտիմալացում, խրախուսման ձևեր՝ նորարարական մեթոդներով դասավանդելու համար, ներդնելու են լավագույն դասախոս մրցանակաբաշխությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել