ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լեզվի կոմիտեի նախագահ է նշանակվել Սիրանուշ Դվոյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Սիրանուշ Դվոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Այս տարվա մարտին նա նշանակվեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։
comment.count (0)