ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
09:36 - 01 դեկտեմբերի, 2023

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ  ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ: 

Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: 

Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել