Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց
 |armeniasputnik.am|
12:16 - 01 դեկտեմբերի, 2023

Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, աա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%-ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%-ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,- նշեց Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ շարունակական աշխատանքներ են տարվում գիտության մեջ ներգրավված մարդկանց` գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Ըստ նախարարի` գիտությամբ զբաղվելու համար սա երիտասարդների համար ամենակարևոր խթաններից է։ Անդրեասյանը շեշտեց` հունվարից գիտաշխատողների վարձատրությունը միջինում ավելի քան 174%-ով կբարձրանա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում Անդրեասյանն ասել էր, որ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կբարձրանա 78%-ով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել