Երևանի տներից մեկում գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն. 2 անձ հոսպիտալացվել է
12:22 - 06 դեկտեմբերի, 2023

Երևանի տներից մեկում գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն. 2 անձ հոսպիտալացվել է

Երևանի Վշտունու փողոցի տներից մեկում դեկտեմբերի 6-ին ժամը 09։40-ի սահմաններում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ տան խոհանոցում 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, առաջացել է գազի կուտակում, որին հետևել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։52-ին, մարվել՝ 10։26-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը, խոհանոցի գույքը՝ 3 քմ, փլուզվել են խոհանոցի արտաքին պատը՝ 3 քմ և միջսենյակային պատը՝ 2 քմ։

Բնակիչներ Ա․ Ու․ Դ․-ն (ծնված 1994 թ․) և Բ․ Շ․-ն (ծնված 1993 թ․) ձեռքերի շրջանում ստացել են այրվածքներ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել