Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 6-ին ժամը 22։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհն անանցանելի է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի երթևեկության ամբողջական դադարեցումը և «1-85» ծառայության աշխատակիցների մոտենալը։ 2 քաղաքացու նշված հատվածից փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են դեպի գլխավոր ավտոճանապարհ՝ Հալաբյան փողոց։
Տեղում վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի աշխատակիցները։
comment.count (0)