tert.am: Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար։ Այս մասին X-ում գրել է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթ:
«Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։
comment.count (0)