«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից
21:41 - 09 դեկտեմբերի, 2023

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից

Այսօր Իջևանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Նիստին մասնակցել են Կուսակցության Տավուշի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ 

Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է 2024-ին կուսակցության ներսում սպասվող նոր գործընթացի մասին․ 

«Սովորաբար կուսակցությունները, հատկապես կառավարող կուսակցությունները, ունեն գայթակղություն ավելի ու ավելի շատ մարդ ներգրավելու, և ամենատարբեր հետաքրքրություններ են առաջանում ներգարվվելու։ Մեզ համար խնդիր է հետևյալը, որ մենք առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել (նկատի ունի՝ կուսակցության անդամները,- խմբ․), և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանց, ովքեր այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկեր ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել