Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. Forbes |tert.am|
16:53 - 10 դեկտեմբերի, 2023

Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. Forbes |tert.am|

tert.am: Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. այս մասին գրել է հեղինակավոր Forbes հանդեսը։

«Տարբեր ցուցանիշներ Հայաստանը ներկայացնում են որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող տեխնոլոգիական հանգույց, ինչը Խորհրդային Միության առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու ժառանգությունն է»,- գրում է աղբյուրը՝ հիշեցնելով, որ ԽՍՀՄ-ում առաջին ընդհանուր նշանակության համակարգիչները մշակվել են Հայաստանում՝ 1960-ականների սկզբին:

Ըստ Forbes-ի՝ Հայաստանում ինովացիոն ոլորտն ավելի անկախ է դառնում վենչուրային հիմնադրամների և հայազգի ձեռնարկատերերի աջակցության շնորհիվ։

«Նախկինում հայկական ընկերությունները վաղ փուլերում ֆինանսավորում ստանալու համար պետք է գնային Սիլիկոնային հովիտ, իսկ այժմ մենք կարող ենք 2-3 միլիոն դոլար հավաքել հայկական միջոցների օգնությամբ», - ամսագրին ասել է Prelaunch հարթակի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։

Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը պատմել է Հայաստանի՝ 1990-ականների տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման պատմությունը և ընդգծել սփյուռքի դերը երկրի տեխնոլոգիական ներուժի վերականգնման գործում։ Հոդվածում նշվում է, որ հայերը փոխազդում են՝ օգտագործելով «ցանցային ազգի» մեխանիզմը և մեծապես աջակցում են նորարարությանը։

«Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը ներկայումս երկրի ամենաարագ զարգացող ոլորտն է՝ 2023 թվականին աճելով ավելի քան 30%-ով՝ առաջ անցնելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերը համարվող ռեսուրսների արդյունահանումից և գյուղատնտեսությունից: Եվ սա ներգրավում է օտարերկրյա ներդրումներ։ Բացի Adobe-ից, այստեղ մասնաճյուղեր են հիմնել աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից շատերը, այդ թվում՝ Microsoft-ը, Google-ը, IBM-ը և Cisco-ն»,- նշել է հանդեսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել