azatutyun.am: Բաքուն կրկին երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ է անում Երևանին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրոմովն է այս մասին հայտարարել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը միևնույն ժամանակ շեշտելով, որ Բաքուն դեմ չէ «անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությանը»։
Բայրամովի խոսքով՝ Բաքուն Հայաստանից «ակնկալում է փոխադարձ անկեղծ նվիրում»։
«Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն ինչ-որ անհեռատես աշխարհաքաղաքական շահարկումներին: Կենտրոնանալով ընդհանուր շահերի, վճռականության, փոխադարձ հարգանքի և օգուտների վրա՝ մենք կկարողանանք կառուցել ավելի բարգավաճ, կայուն Արևելյան գործընկերության տարածաշրջան»,- ըստ APA-ի՝ ընդգծել է Բայրամովը։
comment.count (0)