factor.am: Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսելու։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես կսկսեմ այդ գործընթացը Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Էստոնիայի ԱԳ նախարարը դեկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով Հայաստանում է։
comment.count (0)