Ապօրինի ջրառ և գետի աղտոտում Գեղարքունիքում
17:13 - 13 դեկտեմբերի, 2023

Ապօրինի ջրառ և գետի աղտոտում Գեղարքունիքում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում։

ԲԱՏՄ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ ավտոլվացման 2 կետում ապօրինի խորքային հորերից առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության իրականացվել է ջրառ, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետ։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ավտոլվացման կետերում ապօրինի ջրօգտագործումը և ջրահեռացումը, խողովակաշարերը՝ կապարակնքվել։

Տնտեսավարողները ենթարկվել են վարչական տույժի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել