armeniasputnik.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձը։ Նա այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այս քայլը հնարավորություն է տալիս կողմերի միջև չեղած վստահության ինչ–որ հատված կառուցել։ Խաղաղության համար մեզ վստահության կամուրջներ է պետք կառուցել, ոչ թե պատեր կամ անվստահության նոր հնարավորություններ ձևավորել»,– նշեց դեսպանը։
Նրա խոսքով` կողմերը պետք է սկսեն որոշ հարցերում վստահել, որպեսզի վերջնական խաղաղություն լինի։ Մարուքյանը շեշտեց` 32 ռազմագերիների վերադարձը շատ կարևոր և հիմնարար քայլ է Հայաստանի համար։
comment.count (0)