Փյունիկ-ՀՖՖ առճակատում. Ֆեդերացիան առաջին անգամ արձագանքում է մեղադրանքներին
 |azatutyun.am|
14:25 - 18 դեկտեմբերի, 2023

Փյունիկ-ՀՖՖ առճակատում. Ֆեդերացիան առաջին անգամ արձագանքում է մեղադրանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Աբովյանի մարզադաշտում տնային հանդիպումներն անցկացնելու իրավունքից «Փյունիկը» զրկվել է ՀՖՖ-ին շարունակ վարկաբեկելու պատճառով, հայտարարում է ֆուտբոլային գերատեսչությունը։ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի մեղադրանքներին ու քննադատությանը ՀՖՖ-ն ավելի քան մեկ տարի հրապարակավ չէր արձագանքում։ Կառույցը լռությունը խախտեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ չհերքելով՝ ակումբին Աբովյանում խաղալու հնարավորությունից զրկելը այդ հայտարարությունների հետևանքն է։

«Վարկաբեկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անընդհատ, մենք հստակ պայմանավորվածություն ունեինք, որ չի կարելի էդքան վարկաբեկել ու սուտ խոսել, հերթական չափաբաժնից հետո մենք ուղղակի ստիպված էինք դադարեցնել համագործացկությունը», - ասաց նա։

«Փյունիկ»-ն անցած տարվանից անթաքույց դժգոհոմ է ՀՖՖ ղեկավար կազմից ու նրանց հեռացումն է է պահանջում։ Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պարբերաբար մեղադրում է ֆեդերացիայի ղեկավարությանը՝ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ձախողելուց մինչև անարդյունավետ կառավարման համար։ Ակումբը պնդում է՝ քննադատությունների պատճառով ֆեդերացիան թիմին պատժում է. - «Ակնհայտ է, որ թունավոր արշավ է իրականացվում «Փյունիկի» դեմ, այն պատճառով, որ մենք սկսել ենք բարձրաձայնել մեր կարծիքը»։

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը պնդում է՝ «Փյունիկի» մեղադրանքները սուտ են և կեղծ. - «Բանսարկությունն ու շանտաժը իրենք սարքել են գործելաոճ, «Փյունիկի» ոչ մի ղեկավար ոչ մի անգամ որևէ փաստաթուղթ ցույց չի տվել, պնդում են, թե իրենց տույժեր ենք կիրառում իրենց նկատմամբ, ՀՖՖ-ն իրենց որակազրկում է և այլն։ Ոչ մի անգամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը դրա հետ մասնակցություն չի ունեցել, որովհետև իրենց տույժերն ու որակազրկումը կանոնակարգված են»:

Մեկ շաբաթից կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ կրքերն էլ ավելի են թեժացել. «Փյունիկի» գլխավոր մարզիչն անգամ հրաժարվել է վերցնել լավագույնի կոչման իր մրցանակը։ Օրերս էլ ակումբի սեփականատերն ասուլիս հրավիրեց ու մի շարք պնդումներ արեց. ասաց՝ 90 փոքր դաշտեր կառուցելու ծրագիրը անորակ է իրականացվել, հայտարարեց, թե միջազգային կազմակերպություններից ստացված գումարները ոչ արդյունավետ են ծախսվում, և ինքը դրանց արդյունքը չի տեսնում։ Լրագրողներն ուղիղ հարցրին՝ այդ դեպքում ինչու՞ իրավապահներին չի դիմում, պատասխանը կարճ էր՝ իրենց դերը միայն բարձրաձայնելն է։

«70 միլիոն բյուջե են ասում, չկա տենց թիվ, սուտ են ասում։ Ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է ընդամենը 35 միլիոն և տվել է ամեն լումայի մասին հաշվետվություն, իսկ «Փյունիկը» ստացել է 1.2 միլիոն միայն Հայաստանի ֆւտբոլի ֆեդերացիայի միջոցով և մի քանի եվրո էլ ստացավ անցյալ տարի Եվրոպայի խաղերին մասնակցելու համար»։

«Ազատության» հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահն անդրադարձավ ակումբի բոլոր հիմնական մեղադրանքներին. - «Իրենք հայտարարություններն անում են եվրագավաթների ժամանակ, այնինչ մարտի 1-ին երկու պայմանագիր է կնքվել «Փյունիկ» ակումբի և ֆեդերացիայի միջև, և այս պայմանագրերը կնքվել են ևս երեք թիմերի հետ։ Համաձայն որի՝ Հանրապետական ստադիոնում խաղալու իրավունք վերապահվում է այն թիմին, որը կդառնա Հայաստանի չեմպիոն»։

Նախկին մարզական լրագրող Նիկողոսյանը պնդում է՝ 90 գյուղերում փոքր մարզդաշտերի կառուցումը լիարժեք վերասհկվել է, դրանք հատ առ հատ ստուգել է ՖԻՖԱ-ի հանձնաժողովը։

ՀՖՖ-ն ամիսներ առաջ դատի է տվել Սողոմոնյանին՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար։ Դատարանը որոշում դեռ չի կայացրել։

Մի քանի երկրներում բիզնես ունեցող Սողոմոնյանը «Փյունիկի» սեփականատեր է դարձել 2017 թվականին. ՀՖՖ նախկին նախագահ, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն անհատույց նրան է փոխանցել ակումբի սեփականության բոլոր իրավունքները։ Այն ժամանակ Սողոմոնյանը հայտարարում էր հեռու գնացող նպատակների մասին՝ մարզդապրոցների զարգացում, սաների որակների աճ, մեծ ներդրումներ և այլն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել