armenpress.am: Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը։
Դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
«Այդ գործակումը սկսելու ենք քաղաքացիական դատավարությունից, ընթացքի մեջ է նաև վարչական դատավարությունը և ներկայիս փոփոխությունները միտված են համապատասխան կարգավորումներ մտցնելուն, որոնց հիման վրա դատավարության մասնակիցները կարողանան ամբողջ դատավարական գործընթացը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված հարթակի միջոցով»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ էլեկտրոնային հարթակը իրենից ներկայացնում է դատավարական գործընթացի ամբողջական թվայնացում՝ սկսած հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն ներկայացնեազգային ժլուց, վերջացրած հեռավար նիստեր անցկացնելուց, որոշումներ գեներացնելուց։
comment.count (0)