ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են ՀԷՑ-ը «ազգայնացնելու», տրանսպորտի համար չվճարելու համար տուգանք սահմանելու և այլ նախագծեր
11:36 - 01 հուլիսի, 2025

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են ՀԷՑ-ը «ազգայնացնելու», տրանսպորտի համար չվճարելու համար տուգանք սահմանելու և այլ նախագծեր

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում 22 հարց է:

Նախագծերից մեկը Երևանի տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծն է: Ըստ նախագծի՝ 

  • ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ:
  • տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով՝ 15 000 դրամ,
  • ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի երեքապատիկի չափով՝ 3000 դրամ:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 3-րդ մասում «114-րդ,» բառերից հետո լրացնել «137.9-րդ,» բառերը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ակցիա են իրականացրել ԱԺ մուտքի դռների առաջ: Նրանք իրենց բողոքն են հայտնում տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։

Հրատապ կարգով քննարկվելու է նաև ՀԷՑ-ը «ազգայնացնելու» նախագիծը: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը.

- սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

Նշվում է, որ նախագծի նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների և օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաև ոլորտի գործունեություն կրիտիկական կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել