1lurer.am: «Մեզ մեղադրում են նրանում, որում մենք մեղավոր չենք»,- Հանրային ՀԸ տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ մեղադրում են, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք, դա խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որ պահպանենք ՀՀ կամ ԼՂ իրավունքը, և այդպես շարունակ: Այդ համատեքստում էր մեղադրանքը, եթե օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է ուրիշ բանում լինի, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության համար: Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում նրանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի՝ ինչո՞ւ, քանի որ այս դեպքում մեղադրանքը ավելի կլղոզվի, պարզ կդառնա, որ այդտեղ մեղադրանքը անձնավորելը, հասցեականացնելը շատ ավելի բարդ է»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ այսինքն՝ եկել են իշխանության, հասկացել՝ այն, ինչ պատկերացրել են, և այն իրականությունը, որ կա, առնչություն չունեն, և այդ մասին չե՞ն բարձրաձայնել, վարչապետն արձագանքեց.
«Կարևոր է արձանագրել, որ դա մի օրում տեղի ունեցած իրադարձություն չէ, մենք կարող ենք դրա մասին խոսել 10 րոպեում, կես ժամում կամ մեկ ժամում, բայց այդ արձանագրումն անելը որոշակի գործընթաց է, պետք է արձանագրել, որ այն քաղաքական է, գիտակցական, ենթագիտակցական, էմոցիոնալ, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և այդպես շարունակ, այնպես չէ, որ եկանք, նայեցինք և արձանագրումն արեցինք»:
Ինչո՞ւ այդ մասին չի ասվել. այս հարցին անդրադառնալով՝ վարչապետը նշեց.
«Շատ պարզ պատճառով, քանի որ նաև կառավարության, իշխանության, որևէ քաղաքական ուժի համար՝ ասելու համար՝ սա, սա չլինող է, պետք է անել նաև առաջարկ, ու դրա անհնարինությունն է, որ մեզ դրել է իրավիճակի առաջ, ընդ որում՝ դա միայն այն մասին չէ, որ արդյունքում նեգատիվ պրոցեսներ կսկսեն ՀՀ համար: Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից՝ 2019-ին իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ դա՝ 7 տարածքները վերադարձնել, ընթացիկ կարգավիճակը զրոյացնել՝ ինչու և ինչպես՝ հետագայում կասեմ, ԼՂ-ում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն, ու գալու էր հիբգերորդ հարցը՝ լավ, էս ամեն ինչից հետո ի՞նչ է լինելու, Սև լճի, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞չէ»:
Փաշինյանը նշեց՝ ցանկանում է՝ մենք պրոբլեմի խորությունն այս աստիճանի ընկալենք, նաև առերեսվենք 30 տարի հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտությանը՝ այդպես էլ չունենալով հարցի պատասխանը՝ լավ, այն ինչ տեղի ունեցավ, այդպես էր, քանի որ կառավարությունը և իշխանությունը կանխավարկածով փլուզեց հայկական խոսույթը, քայլեր չձեռնարկե՞ց՝ պաշտպանելու էն տեսլականը, որ գոյություն ունի, թե՞այդպես ստացվեց, որովհետև պիտի ստացվեր:
comment.count (0)