panorama.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով կընդունի որոշում, որով 6 ամիս ժամկետով կարգելի ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։
Որոշման նախագծի մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
-սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին։
-սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին»:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 2-ից և գործռլու է վեց ամիս ժամկետով։
comment.count (0)