ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը
 |1lurer.am|
13:01 - 15 մայիսի, 2025

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը |1lurer.am|

1lurer.am: Ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կտանք թվային տիրույթում ունենալ նաև այս վկայագրերի թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Եթե կա Պարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման:

Սա նաև թույլ կտա մեզ՝ գնալու երկրորդ փուլի զարգացման ճանապարհով, որովհետև հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից»,- ասաց նախարարը:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել