ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան
 |armenpress.am|
16:52 - 21 դեկտեմբերի, 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան |armenpress.am|

armenpress.am: Երևան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։ 

2023 թվականին Մինսկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկայացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել