ԵՄ դիտորդները Սոթքում պարեկություն են իրականացրել
 |factor.am|
15:13 - 26 դեկտեմբերի, 2023

ԵՄ դիտորդները Սոթքում պարեկություն են իրականացրել |factor.am|

factor.am: ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում, տեղում դիտարկել անվտանգային իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր էջում գրառմամբ։

«EUMA-ի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ պարեկային ծառայության նպատակն է՝ տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել