ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցը
 |azatutyun.am|
13:44 - 16 դեկտեմբերի, 2024

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարում է, որ դաշինքի արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման և ազատ վիզայի ռեժիմի սահմանափակման հարցերը։

«Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ -ի թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կունենա վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ»,- հայտարարել է Կալլասը՝ շեշտելով, որ պատժամիջոցների ցանկը արդեն պատրաստ է, քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են։

Հունգարիան անցած օրերին հայտարարել է, որ չի աջակցի Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցների առաջարկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել