Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։ Նրանց առաջադրանքը Մոսկվային դուրս մղելն է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը TACC-ին տված հարցազրույցում։
«Այժմ Հայաստանը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Նշեմ, որ դրանց կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ չի ստացվելու։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ նրանք այլ առաջադրանք ունեն․ «Այն է՝ դուրս մղել Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրներից, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկանյան երկրներից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «այս ոչ պարզ իրավիճակից ելքը ակնառու է․ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի ու Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։
Դիվանագետի ցավով հայտնել է, թե պաշտոնական Երևանը «տրվելով արևմտյան երկրների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը․ «Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն անորոշ խոստումներով»։
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել երկրում տեղի ունեցած բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակային խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. իմաստ չկա հիմա նորից թվարկելու Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
Ըստ Լավրովի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթի են, և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն։ Նա շեշտել է, որ «հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։
Նշելով, որ Մոսկվայի և Երևանի միջև «տպավորիչ տեմպերով» զարգանում են առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը՝ Լավրովը դրանք երկու երկրների «հարաբերությունների հիմքն» է համարել, ինչպես նաև «կարևորագույն օգնություն՝ Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»։
comment.count (0)