ՌԴ ԱԳՆ

Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ |news.am|

Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։ Կիեւին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցում են հակամարտությանը, թե ոչ»,- ասել է Պուտինը։ Ամռանը նա արեւմտյան զենքով Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անվանել էր «ագրեսիային մոտ» եւ չէր բացառել, որ Մոսկվան այդ դեպքում զենք կմատակարարի աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղից հարվածներ կհասցվեն Կիեւին զենք տրամադրող երկրների օբյեկտներին։ Պուտինը աշնանը առաջարկել էր փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Փոփոխությունների թվում էր ոչ միջուկային պետության կողմից ագրեսիայի դիտարկումը, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ դրա աջակցությամբ համատեղ հարձակմամբ։ Նոյեմբերի 17-ին The New York Times-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռները Ռուսաստանին խփելու համար։ Որոշումը կապված է Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների հայտնվելու հետ, գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ թիրախներ են դառնալու զորքերը, որոնք «սպառնում են ուկրաինական զորքերին Կուրսկի մարզում», սակայն Բայդենը կարող է Կիեւին թույլ տալ օգտագործել հեռահար զենքը նաեւ այլ վայրերում։ Reuters-ի տեղեկացմամբ՝ Կիեւը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով առաջիկա օրերին։
11:06 - 18 նոյեմբերի, 2024
2023-ին կողմերը մոտ էին ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշմամբ ՀՀ-ն սառեցրեց մասնակցությունը եռակողմ ձևաչափերում. Զախարովա
 |azatutyun.am|

2023-ին կողմերը մոտ էին ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշմամբ ՀՀ-ն սառեցրեց մասնակցությունը եռակողմ ձևաչափերում. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պնդում է՝ 2023 թվականի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշման արդյունքում Երևանը սառեցրել է իր մասնակցությունը բոլոր եռակողմ աշխատանքային խմբերում և ձևաչափերում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որոնք փորձում էին միջնորդի դեր ստանձնել, նոր բան չառաջարկեցին, այլ ընդամենը վերարտադրեցին ռուսականը՝ միաժամանակ աղավաղելով դրանց էությունը՝ հույս ունենալով իրենց վերագրել խաղաղ գործընթացը։ Մինչդեռ իրական նպատակն ակնհայտ է՝ նրանք ցանկանում են վերահսկել տարածաշրջանը, Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, միաժամանակ նաև Իրանին դուրս մղել, Թուրքիային»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան՝ կարծիք հայտնելով, թե Արևմուտքը «թքած ունի» Հարավային Կովկասի ու տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի վրա։
18:16 - 13 նոյեմբերի, 2024
Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է պարտերազմները. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
 |tert.am|

Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է պարտերազմները. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթակաի մասին հայտարարած Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները: «Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք», - ասել է նա: Այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ», - ասել է նա: Նշենք, որ համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
13:15 - 06 նոյեմբերի, 2024
Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին: Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի «ռեժիմի» հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- ասել է Լավրովը: Լավրովը  հավելել է, որ Ռուսաստանը բաց է քաղաքական կարգավորման համար։ «Մենք բաց ենք քաղաքական կարգավորման համար: Բայց մենք չպետք է խոսենք ժամանակավոր հրադադարի մասին, այլ հակամարտությունը դադարեցնելու մասին՝ վերացնելով դրա բուն պատճառները։ Դրանց թվում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծումը և Կիևի «ռեժիմի» կողմից ռուսների և ռուսալեզու Ուկրաինայի բնակիչների իրավունքների խախտումը»,- ասել է նախարարը։
10:23 - 01 նոյեմբերի, 2024
Լավրով․ «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում» |azatutyun.am|

Լավրով․ «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում» |azatutyun.am|

azatutyun.am: «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում», - այսօր Մինսկում մեկնարկած եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խորացնել ռազմական համագործակցությունը՝ համապատասխան դրույթներ արձանագրելով «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում»։ «Այս պահին մշակվող և մոտ ապագայում ստորագրվելիք այս համաձայնագիրը ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կդառնա։ Դրանում ամրագրվելու է պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ծավալելու մտադրությունը», - նշել է Լավրովը։
17:41 - 31 հոկտեմբերի, 2024
Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը
 |factor.am|

Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը |factor.am|

factor.am: Ռուսաստանը կարող է դիտարկել շփումների մասին Վրաստանի առաջարկը, եթե այդպիսին լինի։ Այս մասին հայտարարել  է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Քուվեյթի իր պաշտոնակից Աբդալլա Ալ-Յահյայի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եթե մեր վրացի հարևաններից ինչ-որ լրացուցիչ առաջարկներ լինեն շփումների հետ կապված, իհարկե, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք շփումներից չենք խուսափել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք, ՌԴ-ն Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության, եթե նրանք հնարավոր համարեն Մոսկվա գնալ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկրում անցկացված ընտրություններում դարձել են ռուսական հատուկ գործողության զոհը։ Նա նշել էր, որ չի ճանաչում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
19:57 - 28 հոկտեմբերի, 2024
Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից. Զախարովա
 |1lurer.am|

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: «Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ և պատրաստ ենք հետագայում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից»,- ասել է Զախարովան։ Նա նաև հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի վերջին մեկնաբանությունը, ըստ որի՝ «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
18:33 - 23 հոկտեմբերի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակnւմը Լիբանանի վրա  |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակnւմը Լիբանանի վրա |tert.am|

tert.am: Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Լիբանան իսրայելական ներխուժման հետ: «Համերաշխություն ենք հայտնում զինված ագրեսիայի ենթարկված բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին», - նշված է հայտարարությունում։ ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ: «Իսրայելական ներխուժման համակցված բնույթը բոլոր զորատեսակների մասնակցությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ զոհերի թիվը դեռ կաճի։ Ակնհայտ է, որ նման քայլը, որը ձեռնարկվել Է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Հզբոլլահի» մի շարք առաջնորդների սպանությունից հետո, կհանգեցնի մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության հետագա էսկալացիայի»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում
18:28 - 01 հոկտեմբերի, 2024
Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով արտաքին գործերի  նախարարների հանդիպում. Զախարովա |armenpress.am|

Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հանդիպում. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձեւաչափով արտաքին գործերի  նախարարների հանդիպում:  Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ սեպտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։  
17:27 - 20 սեպտեմբերի, 2024
Գալուզինը և Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները
 |arm.sputniknews.ru|

Գալուզինը և Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Երկուստեք հետաքրքրություն են հայտնել շարունակել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում»– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշենք, որ այսօր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել էր նաև Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին, որն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Գալուզինին։
20:51 - 11 սեպտեմբերի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին հորդորում է թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը բաժանվի դպրոցներին
 |panorama.am|

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին հորդորում է թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը բաժանվի դպրոցներին |panorama.am|

panorama.am: Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Թելեգրամ-ալիքում հրապարակված մեկնաբանության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է, որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։ «Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագիրք հայտնվելը դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման արատավոր փորձերի վրա»,- ասված է ուղերձում։ Նախարարության տեսանկյունից, եթե կարդան լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկականը, ապա կարող են տեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական դասագրքերում գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող գործոն ապագայում Հայոց պետականություն վերականգնման համար»։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը գնում է «ընդհանուր պատմությունը վերաշարադրելու ևս մեկ անամոթ փորձի մասին, արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է ներկայացվում այն անհատ հայ գործիչների «թեթև ձեռքով», ովքեր ջանասիրաբար փորձում են գոհացնել իրենց հովանավորները»: «Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանումը հարցում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»,-հայտնում են Նախարարությունից։
09:35 - 16 օգոստոսի, 2024
ՌԴ ԱԳ նախարարը բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող գործողություններից |armenpress.am|

ՌԴ ԱԳ նախարարը բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել բոլոր կողմերին, որոնք ազդում են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա՝ խուսափել հետագա ապակայունացմանը հանգեցնող գործողություններից։  Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին, առանց բացառության, որոնք ազդել են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, կանխել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի պատճառ դառնալ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։  
19:54 - 01 օգոստոսի, 2024
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և գտնել փոխընդունելի լուծումներ |armenpress.am|

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և գտնել փոխընդունելի լուծումներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բաքվին եւ Երեւանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։  «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին՝ հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճահարույց հարցերի շտկման տեսանկյունից՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Պաշտոնյան նշել է նաեւ, որ դրան հասնելու համար  ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ ձեւաչափի վերագործարկումը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։   Անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին վերաբերող հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է՝ քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է ձգձգված բնույթ, երկարամյա դիմադրության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։   «Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս երկու երկրների միջեւ ամուր խաղաղության հաստատման համար։ Եռակողմ պայմանավորվածությունները հենց այդ միտումն ունեն՝ նախատեսում են փուլային լուծում առավել բարդ խնդիրների, այդ թվում՝ սոցիալ-հումանիտար ուղղվածության, երկխոսության գործարկում քաղաքացիական հասարակությունների միջեւ։ Խոսքը միայն փախստականների մասին չէ, այլեւ հուշակոթողների ավերումը թույլ չտալու»,- ասել է Նաստասինը։ 
17:46 - 31 հուլիսի, 2024