Պետպատվերով բուժման մեխանիզմը կփոխվի, սահմանաչափերը կվերանան
 |civilnet.am|
12:50 - 28 դեկտեմբերի, 2023

Պետպատվերով բուժման մեխանիզմը կփոխվի, սահմանաչափերը կվերանան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում անվճար բուժօգնության՝ պետպատվերի մեխանիզմը փոփոխության կենթարկվի։ Պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան կվերանա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այս տարվա վերջին՝ դեկտեմբերի 28-ի նիստում։

Ինչպես բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2024-ին այլևս չի լինելու առողջապահության նախարարի հրաման, որով կիրականացվեն պետպատվերի նախնական բաշխումներ՝ ըստ հիվանդությունների։ Լինելու է մեկ ընդհանուր բյուջե, որը կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության. «Այսինքն, նրանք որ հիվանդանոց կգնան ու ծառայություն կստանան, Armed համակարգում այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումն ու ըստ այդմ կլինեն պրոցեսները»,- ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ յուրաքանչյուր բժշկական կենտրոնի համար համապատասխան որոշմամբ սահմանվում էր պետպատվերի առավելագույն սահմանաչափ, այժմ՝ նոր մեխանիզմով, սահմանաչափ չի լինի ու փաստացի մատուցված ծառայությունների դիմաց պետությունը կփոխհատուցի հիվանդանոցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել