Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ

 |factor.am|
17:46 - 28 դեկտեմբերի, 2023

Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հրավիրված մամուլի ասուլիսում նա, միաժամանակ, նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև դեռևս կան որոշակի տարաձայնություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, սակայն դրանց թիվը լրջորեն նվազել է։

«Կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բայց կարող եմ ասել, որ լրջորեն նվազել է հոդվածների թիվը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել։ Հայկական կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ին ստացված վերջին առաջարկներում, թեկուզ փոքր, որոշակի առաջընթաց կա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ դժվար  է ասել, թե ներկայում կողմերը որքանով են մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել