Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես հայտնում են Կառավարությունից, նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 12 հայտ:
Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորորգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրեր:
comment.count (0)