Արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կունենա
 |civilnet.am|
12:33 - 15 նոյեմբերի, 2024

Արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կունենա |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունն այսուհետ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու, այդ տեղեկություններն օգտագործելու կարգի խախտման կասկածների դեպքում օպերատիվ-հետախուզական, ստուգողական միջոցառումներ անցկացնելու լիազորություններ կստանա։ Համապատասխան օրենքի նախագիծը հավանության արժանացավ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում։

Մինչ այս նման գործառույթ ուներ Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել ԱԱԾ-ի և արտաքին հետախուզական ծառայության լիազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման»,- նշված է որոշման հիմավորումներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել