Հայաստանում արտատարածքային միջանցք ստեղծելու մասին խոսող երկրները պատրա՞ստ են նույնն անել իրենց տարածքում․ Իրանի դեսպան |news.am|
14:17 - 03 հունվարի, 2024

Հայաստանում արտատարածքային միջանցք ստեղծելու մասին խոսող երկրները պատրա՞ստ են նույնն անել իրենց տարածքում․ Իրանի դեսպան |news.am|

news.am: Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ ենք տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին․ սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանն ընդգծել է, որ այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծելու որևէ իմաստ չկա, և որ ամեն երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել