Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, իսկ Աշոցքի տարածաշրջանում բուք է: Այս մասին ըեղեկացնում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Հանրապետության տարածքում կան նաև այլ փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Տիգրանաշենի ոլորանները (մերկասառույց) և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս կիրառել անվաշղթաներ։
Մաստարա-Լանջիկ և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
comment.count (0)