Սուրբ ծննդի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է. նախագահի շնորհավորական ուղերձը
10:53 - 06 հունվարի, 2024

Սուրբ ծննդի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է. նախագահի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ ծննդյան տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։

Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։

Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։

Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ և ձեզ մեծ ավետիս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել