armenpress.am: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։
«Այս տարի ունենք վերջնական մոդելը և տիպը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ։ Ունենք հայտարարված մրցույթ, և հաղթած ընկերությունը երկու-երեք ամսվա ընթացքում կտրամադրի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացությունը, ինչից հետո կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»,- հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մինասյանը։
Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարիների ընթացքում։
comment.count (0)