factor.am: «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Մանուչարյանը։
Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։
«Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
Factor.am-ին հայտնի դարձավ որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվում էր նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։
comment.count (0)