Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 7 թեկնածուի
 |1lurer.am|
18:31 - 09 հունվարի, 2024

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 7 թեկնածուի |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 թեկնածուի:

Գրացվել են գործող նախագահ Իլհամ Ալիևի, անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջի և Ֆուադ Ալիևի, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևի, «Մեծ արարումից»՝ Ֆազիլ Մուստաֆայի, «Մեծ Ադրբեջանից»՝ Էլշադ Մուսաևի, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից»՝ Գուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները:

Ավելի վաղ նշվել էր, որ ԿԸՀ-ն հաստատել է նախագահի առաջիկա ընտրությունում 17 անձի թեկնածության առաջադրումը, սակայն նրանցից 10-ը հանձնաժողով չեն ներկայացրել թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունը՝ պնդելով, որ դրանց արդյունքներն արդեն որոշված են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել