factor.am: Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ ու կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման համար Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքների մասին հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարաշրջան չէ։ «Եվ մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Կովկասում: Մենք ունենք լավ հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք փայփայում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից՝ այդ հարաբերություններն է՛լ ավելի զարգացնելու համար»,- ասել է Պեսկովը։
Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել։
comment.count (0)